Իրականում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վերաբերյալ միֆին հասնող պատկերացում ունեի, որ լրիվ այլ իրավիճակներ են. ես տեսա, որ իմ ունեցած ինֆորմացիայի հետ իմ տեսածը չի համընկնում: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը` ականատեսի աչքերով մեկնաբանելով ՔԿՀ ներսում տիրող իրավիճակը:
«Դրական շատ-շատ փոփոխություններ են կատարվել, թե´ աշխատակազմի վերաբերմունքը, թե´ բանտարկյալների մեջ փոխհարաբերությունները, մարդկային շատ կանոններ կան»,- նշեց նա:
Դ. Սանասարան խոսքով, այնտեղ վերաբերմունքը նորմալ է, և թե´ ինքը, թե´ խմբավորման անդամները ճնշումների չեն ենթարկվել: «Ես մեկուսացված չեմ եղել. խցակիցներից բացի ուրիշների հետ չես կարող շփվել: Ինձ հետ մի քանի խցակիցներ կային: Սնունդը նորմալ է. ես մի քանի բաներից եմ օգտվել այնտեղ` հաց, հյութեր, դրսից սնունդ ուղարկում էին ինձ, բայց ընդհանուր առմամբ նորմալ սնունդ է: Բավականին մեծ ծախսեր են արվում, և չափից ավելի դատապարտյալներ ունենք, և նրանցից մի քանիսին կարելի էր գրավով բաց թողնել, մի քանիսին տույժ-տուգանքով, և այդ դեպքում ավելի քիչ դատապարտյալներ կունենայինք, և այդքան գումարներ չէին ծախսվի», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան