Արփինե Հովհաննիսյանը հաստատել է՝ մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընտրական ցուցակների կազմման եւ մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, ավելի կոնկրետ՝ միջազգային կազմակերպությունները հավաստիացրել են, որ իրենք համապատասխան գումարը՝ մոտ 16 մլն եվրո, կտրամադրեն: Սակայն, միեւնույն է, նոր համակարգը ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում ներդնել:

«Բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները: Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ»,- պարզաբանել է նախարարը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս