«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գեւորգ Կոստանյանը Գերմանիայի հայտնի կլինիկաներից մեկում ողնաշարի ճողվածքի վիրահատության է ենթարկվել: Մեր աղբյուրները հայտնում են, որ վիրահատությունը լավ է անցել, այժմ Կոստանյանն ապաքինվում է: Հավանաբար` նախկին գլխավոր դատախազը Հայաստան կվերադառնա օգոստոսի վերջին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: