Կալանավորված ազատամարտիկի անչափահաս երեխաները օրենքով սահմանված պետական աջակցություն չեն ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքն ունի ժամանակավոր կացարան, դրամահավաքի միջոցով հավաքված գումարով ընտանիքը երեք ամսով բնակարան է վարձել,- այս մասին ArmLur.am-ին հայտնեց ազատամարտիկի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը. «Երեխաներին օգնելու համար կազմակերպված դրամահավաքի գումարով ընտանիքը մի քանի ամսով բնակարան է վարձել։ Ցավոք պետական աջակցություն ընտանիքը չի ստացել»:

Դրամահավաքի արդյունքում հավաքվել է մոտ 424 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանն ունի վեց անչափահաս երեխա, ովքեր հոր կալանավորումից հետո մնացել են առանց անհրաժեշտ խնամքի, իսկ պետությունը նման դեպքերում, ըստ օրենքի, պարտավորվում է հոգալ անչափահասների խնամքի և ապրուստի հարցը, որը փաստացի չի կատարվում:

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը հուլիսի 24-ի երեկոյան ձերբակալվել և երկու օր անց կալանավորվել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հետ հեռախոսազրույց ունենալու պատճառով, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):




Լրահոս