«Անհիմն բան եք ասում». վարչապետը` Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացվեց մի նախագիծ, որով նախատեսվում է պետական հոգածության մի քանի դպրոցների ապամոնտաժում, ապա նորի կառուցում: Հարցը գործադիրին ներկայացրեց Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչու են դպրոցը կառուցող և ապամոնտաժող ընկերությունները տարբեր: Նա ընդգծեց, թե ճիշտ կլիներ, որ այն ընկերությունը, որը կառուցելու է, նա էլ ապամոնտաժի դպրոցների շենքը: Ի պատասխան` Աշոտ Մարկոսյանը նշեց, թե իրենք մտահոգություն ունեն, որ եթե ապամանոտաժող և կառուցող ընկերությունները նույնը լինեն, ապա ապամոնտաժված գույքը հետագայում կարող են օգտագործել դպրոցի շինարարության համար: «Անհիմն բան եք ասում»,- բարկացավ Աբրահամյանը:




Լրահոս