Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը պետք է տեղի ունենար այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն կրկին հետաձգվեց մեկ ամսով, քանի որ Գևորգ Սաֆարյանին դատարան չէին բերել:

Հիշեցնենք, որ Երևանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել, որից հետո էլ կալանավորվել էր Գևորգ Սաֆարյանը:




Լրահոս