Հուսով եմ, որ այս հորդորը կլինի վերջին կաթիլը. Ժիրայր Սէֆիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից նամակ է հղել այժմ կալանքի տակ գտնվող  Անդրիաս Ղուկասյանին՝ կոչ անելով նրան դադարեցնել հացադուլը։ Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի´ Անդրիաս, քո նման նպատակասլաց պայքարող մարդու տեսակը խիստ անհրաժեշտ է մեր ժողովրդին: Դժբախտաբար այս օրերին քիչ է ազատամիտ քաղաքական գործիչների քանակը, որոնք վստահելով միմյանց մեր նման լծված են մի գործունեության, որի նպատակն է Հայաստանում օր առաջ ինքնիշխան պետության ստեղծումը:

28-րդ օրն է, որ տակավին շարունակում ես հացադուլը: Այո, ընդունելով և հարգելով հանդերձ քաղբանտարկյալի պայքարի այս միջոցը, միաժամանակ հորդորում եմ դադարեցնել այն, որովհետև արդեն իսկ վաղուց հատել ես առողջության համար վտանգավոր ժամանակահատվածը: Հուսով եմ, որ այս հորդորը՝ նախորդ օրերի մեր պայքարակից ընկերների հորդորներին միանալով, կլինի այն վերջին կաթիլը, որ վերանայես քո որոշումը և առաջնահերթորեն ուրախացնես քո ընտանիքին և մեզ բոլորիս»:




Լրահոս