Տարօրինակ հարցեր հնչեցնելուց հետո դատավորը որոշեց հետաձգել «հաց բերող» Արթուրի գործով նիստը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի կալանքի դեմ բողոքի քննությունը Վերաքննիչ քրեական դատարանը երրորդ անգամ հետաձգեց. «Դատավորը բավական երկար ընթերցում էր ու փորձում էր հասկանալ ամսի 2-ի և 4-ի մեղադրանքների տարբերությունը: Արթուր Սարգսյանն անձամբ պարզաբանեց, թե դրանց տարբերությունը որն է: Հուսանք, բոլորը հասկացան` ինչը ոնց է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Եգորյանը նաև նշեց, որ դատավորը անընդհատ տարօրինակ հարցեր է հնչեցրել, թե արդյոք իրենք ընդունում են, որ Արթուր Սարգսյանի վիճակը կթեթևացնի այն, որ նա ոչ թե կատարել այլ օժանդակել է գործին:

Փաստաբանաը հույս հայտնեց, որ վաղը այս գործով կկայացվի ճիշտ որոշում:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր ՀՀ  Քրեական օրենսգրքի 218-րդ  և 235-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներին օժանդակելու համար:




Լրահոս