Հայաստանը «Բանակ 2016»-ին պաշտպանական արդյունաբերական արտադրանք կներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ու ևս տասնյակ երկրներ «Բանակ-2016» ֆորումին կներկայացնեն պաշտպանական արդյունաբերական համալիրի արտադրանքները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

ՌԴ ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Միրոնովի խոսքով՝ Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսն ու Պակիստանը «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումի ընթացքում 29 ազգային ձեռնարկություններ կներկայացնեն:

«Նախատեսված է ազգային ցուցադրություններ. Հայաստանը կներկայացնի 5 ձեռնարկություն, Բելառուսը՝ 9, Ղազախստանը՝ 6, Պակիստանը՝ 9»,-ասել է Միրոնովը:

Ֆորումին, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-11-ը Մոսկվայի շրջանի Կուբինկա քաղաքի «Պատրիոտ» այգում, պլանավորվում է նաև Գերմանիայի, Հնդկաստանի, Իսրայելի, Իռլանդիայի, Չինաստանի, Մալայզիայի, Թայլանդի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի մասնակցություն:




Լրահոս