Երևանի պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի անկախության 25-ամյակի և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի անկախության 25-ամյակի և Խարկով քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ուկրաինա է մեկնել Երևան քաղաքի պատվիրակությունը` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի գլխավորությամբ:

Այցի շրջանակում Երևանի պատվիրակության անդամները հանդիպել են Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին և նրան են փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:
Ուկրաինայի անկախության 25-ամյակի և Խարկով քաղաքի օրվան նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի պատվիրակությունն այցելել է ֆաշիստական օկուպացիայից Խարկով քաղաքի ազատագրման համար զոհվածների հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին:
Պատվիրակության անդամները մասնակցել են նաև տոնական այլ հանդիսություններին:




Լրահոս