Ողբերգական վթարի հետևանքով մահացած ԲՆ բաժնի պետը երկու անչափաս աղջիկներ ուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ջրվեժում, ըստ shamshyan.com կայքի տղամարդը կրկնակի վրաերթի է ենթարկվել. Lexus մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել նրան, շպրտել հանդիպակաց գոտի, որից հետո նա կրկնակի վրաերթի է ենթարկվել BMW մակնիշի ավտոմեքենայի կողմից:

Մահացածը 38-ամյա Սիմոն Գրիգորյանը Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ -ի վարչատնտեսական բաժնի պետն էր:

Նա ունի երկու անչափահաս աղջիկներ: Լուրը գործընկերների համար շոկային է: Ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին վթարի ենթարկված տղամարդու գործընկերներն, աշխատավայրում բոլորը մտահոգ են, Սիմոնը հրաշալի գործընկեր էր:




Լրահոս