Աղավնաձորցիներին այսօր կայցելի գյուղնախարարի տեղակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն ArmLur.am-ը հայտնել էր, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքում  աղավնաձորցիների զայրույթը  այնքան էր բորոբոքվել, որ գուղացիները բողոքի ցույց էին  անցկացnում գյուղի կենտրոնական հատվածում:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի հետ` հասկանալու համար, թե արդյո՞ք որևէ  պաշտոնատար անձ արձագանքեց գյուղացիների, թե ոչ:

«Մարդիկ բա՛ չզայարանան, դպրոցականի, մանկապարտեզականի համար գումար չունեն, ալյուր չունեն: Գյուղացիներին հիմա պետք է, որ գոնե խաղողի փողերը տան»,-նշեց համյանքի ղեկավարը:

Իսկ մեր այն հարցին, թե մարզպետարանից կամ այլ կառույցից եկել, հետաքրքրվել են,  ի պատախան Աշոտ Գալստյանը պատասխանեց. «Այսօր համայնք կայցելի գյուղնախարարի տեղակալը, տեսնենք ինչ կլինի»:

Նշենք, որ երեկվանից մինչ այսօր «Վեդի ալկո»ընկերությունից, դեռ ոչ-ոք չի այցելել գյուղացիներին: «Դե իրանք ասում են փող չունենք, գանք խոսանք ի՞նչ անենք»,-ասաց նա:




Լրահոս