Կարտոֆիլի գինն այս պահի դրությամբ էժան է. Սոթքի գյուղապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանը գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ կարտոֆիլի մթերման հետ խնդիրներ չկան: ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե որտեղից գյուղապետին նման ինֆորմացիան, որ ընկերությունների հետ է կնքվել պայմանագիրը:

-Պարո′ն Շահսուվարյան, նշել էիք, որ կարտոֆիլի մթերման հետ խնդիրներ չկան, որ ընկերությունների հետ եք պայմանագրեր կնքել:

-Մենք ոչ մի ընկերության հետ էլ պայմանագրեր չենք կնքում, շուկայի աշխատողներն են գալիս և սպառման հիմնական աղբյուրը նրանք են, բացի այդ նաև անհատ գնողներ էլ կան, վերավաճառողները կարելի է ասել:

-Կարո՞ղ եք Ձեր նշած անհատներից որևէ մեկի հեռախոսահամարը փոխանցել, մեր խմբագրություն հաճախ են ահազանգում նման խնդրանքով.

-Ո՛չ, ես ինչ գործ ունեմ ուրիշի համարը տամ, թող գնան շուկա հարցնեն, էնտեղ իրենց կասեն:

-Իսկ կարտոֆիլի գներն այս տարի ինչպիսի՞ն են, գո՞հ եք.

-Այս պահի դրությամբ էժան է, իննսուն դրամի սահմաններում, մթերումն էլ արդեն իսկ սկսվել է, գերվաղահասները արդեն մթերվում են և ևս մեկ շաբաթ արդեն մնացածի ժամանակն էլ կլինի:

-Կարտոֆիլի պահանջարկի խնդիր այսինքն չկա՞.

-Դե պահանջարկ «կռուգլի» տարին էլ կա: Շուկան ա հիմա էժան, հուսանք դրական տեղաշարժ կլինի, ցածր գինը գյուղացիների համար վնաս ա, բայց դե Հայաստանի շուկան էտ ա, մի տարի զրոյով, մի տարի մինուսով, մի տարի էլ շահած աշխատում ենք:




Լրահոս