Փոփոխություններ ՉԼ ու Ել խաղարկությունների կանոնակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկություններում կայանալիք փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնելու 2018/19 մրցաշրջանից սկսած:

Նոր կանոնները հետևյալն են.

Ակումբային վարկանյիշային աղյուսակում 4 ամենաբարձր տեղերը զբաղեցնող երկրների 4 թիմերն անմիջապես ստանալու են խմբային փուլի իրավունք:

Վիճակահանության համար ակումբները գնահատվելու են բացառապես սեփական վարկանիշով, այլ ոչ թե իրենց երկրի: Բացառություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե ակումբի գործակիցը 5 անգամ ցածր լինի իր երկրի ակումբային վարկանիշից:

Ակումբների գործակիցների հաշվարկի ժամանակ հաշվի են առնվելու տվյալ մրցաշարում թիմի պատմական հաջողությունները: Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան հաղթած ակումբները լրացուցիչ միավորներ կստանան:

Ֆինանսների բաժանման նոր՝ քառաստիճան համակարգը (հիմնական վճարում, պարգևավճարներ արդյունքների համար, անհատական գործակցի համար և մարկետինգ) ավելի շատ է խրախուսելու մարզական հաջողությունները, իսկ մարկետինգային շահույթը կնվազի:




Լրահոս