Ադրբեջանի հարկերի նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆի Booz Allen Hamilton Inc. ընկերության բաժանմունքն Ադրբեջանում վերացվում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նախարարությունը պարտատերերին հայտնել է, որ իրենց հարցերով 2 ամսվա ընթացքում կարող են դիմել Բաքվում գտնվող Baker and McKenzieCIS, Ltd. ընկերությանը, որին կառավարման եւ տեխնոլոգիական ծառայություն է ցուցաբերում ԱՄՆի Վիրջինիա նահանգում գտնվող Booz Allen Hamilton Inc. խորհրդատվական ընկերությունը: Forbes Blog հանդեսը 2011 թվականին այդ ընկերությանը մեղադրել էր Պենտագոնի պատրաստած գաղտնի համակարգչային ծրագիրը Ադրբեջանի կառավարությանը տալու մեջ: Հանդեսը հայտնել էր, որ այդ ծրագիրը Ադրբեջանի կառավարության համար պատրաստվել է սոցիալական ցանցերում անանուն գրող ընդդիմադիրներին հայտնաբերելու նպատակով:
Ադրբեջանում նավթի եւ մանաթի էժանացումից հետո ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով այդ երկրից արդեն բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ են հեռացել: Ըստ report.az լրատվական կայքի` անցյալ շաբաթ Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցնելու մասին Հարկերի նախարարությանն արդեն հայտնել են թուրքական Makisman Asfalt ընկերության բաժանմունքը, ռուսաստանյան İnterstroyportalplyus, ռուսադրբեջանական Kaspianstroyinvest, հոլանդական Shell Business Development Central Asia B.V., Արաբական Միացյալ Էմիրությունների Niko İnterneşnl Limited, ղազախստանյան Distrilab ընկերությունները: «Ազադլըգ» թերթը, հղում կատարելով Ադրբեջանի հարկերի նախարարությանը, ավելի վաղ գրել էր, որ Ադրբեջանում իրենց բաժանմունքների գործունեությունը դադարեցրել են Չինաստանի GeoEngineering Corporation İnternational եւ որպես իրավական անձ գրանցված բրիտանական İnnovative İnternational Group Ltd հոլդինգի մեջ մտնող Life Division ընկերությունները: «Թուրան» լրատվական գործակալությունն էլ ավելի վաղ հաղորդել էր, որ 2014 թվականի վերջից սկսած` Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի մեծանալու հետ այդ երկրից մինչ այժմ հեռացել են “Distrilab”, “Buz Alen Hamilton İnc.Inc”, “Grundfos Pompa Sanayi ve Ticaret Ltd.” ընկերությունները: Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ օգոստոսի սկզբին Kempinski ընկերությունը չեղարկել է Բաքվի Բադամդարի շրջանում գտնվող հյուրանոցի կառավարման համաձայնությունը:
Դրանից առաջ չեղարկվել են Ռուսաստանի “AKTAVİS”, Մեծ Բրիտանիայի “Bİ CEY SERVİSEZ KOMPANİ MİDL İST LİMİTED” եւ Շվեյցարիայի “SCHERİNGPLOUGH CENTRAL EAST AG” ընկերությունների, “Turkapital Holding” թուրքական հոլդինգի, Սինգապուրի “Petro Singapore Trading PTE Ltd.”, Բելգիայի “Puratos” ընկերության, Royal Dutch Shell PLC ի Ադրբեջանում գտնվում ներկայացուցչությունները: Այս տարվա ընթացքում Ադրբեջանում գործունեությունը դադարեցրել են Ֆրանսիայի Technip Maritime Overseas LTD” եւ Իտալիայի Maccaferri Azerbaijan” MMC ընկերությունները: 26.08.2016 Ամերիկյան հայտնի ընկերությունը լքում է Ադրբեջանը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն https://armenpress.am/arm/print/858338/amerikyanhaytniynkerutyunylqumeadrbejany.html 2/2 ONGC Videsh Limited ընկերությունը հայտնել է «Ազերի-ՉիրաղԳյունեշլի» նավթագազային նախագծից իր դուրս գալու մասին: