Վերաքննիչ դատարանի որոշմամբ` Սարի թաղի բախումների գործով մեղադրյալ Գարիկ Առուստամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերացվել է: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նրա փաստաբան Զորայր Հարությունյանը:
Գարիկն ազատության մեջ է: Նա ձերբակալվել էր հուլիսի 29-ի դեպքերից հետո, և մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու և բռնություն կիրառելու մեջ: