Հայաստանն ո՞ւնի՝ հավելյալ մեկ դար՝ ցնցումների համար. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները 25 տարի հանցագործություննե՞ր են կատարում, ընտրություններ են կեղծում, գողանում են և այլն։ Այո, այդպես է։ Բայց հնարավոր չէ հանցագործությունը շտկել մեկ այլ հանցագործությամբ։ Եթե մեկը (ներեցեք) միզում է շքամուտքում, նրան հնարավոր չէ կարգի հրավիրել՝ մեկ այլ շքամուտքում միզելով։ Պարզապես կլինեն երկու միզողներ, և կունենանք երկու կեղտոտ շքամուտք՝ ոչ ավելին։ Օրինազանցին հնարավոր է արդյունավետ հակազդել միայն օրինական ճանապարհով։ Դա կարող է շատ սուր, շատ անզիջում, զանգվածային պայքար լինել։ Պայմանը մեկն է՝ այն պետք է լինի օրինական, մասնավորապես՝ ոչ զինված։ Նման հաջող պայքարի օրինակները բազմաթիվ են՝ տեղ չծախսենք թվարկելու համար։

Այդպիսով, առաջին փաստարկը, որով արդարացվում է ոստիկանական գնդի վրա զինված հարձակումը, հետևյալն է՝ «բա որ իշխանությունները…», որին հետևում է մեր 25 տարվա արատների նկարագրությունը։ Երկրորդ փաստարկն է՝ «բա Ֆրանսիական հեղափոխությունը» (1789-93), «բա Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունը» (1917), «բա Մոնկադա զորանոցի գրոհը» (1953)։ Ռուսաստանն այդ հեղաշրջումից հետո մեկ դար է՝ չի կարողանամ ուշքի գալ։ Կուբան շարունակում է մնալ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։ Ֆրանսիային նույնպես պահանջվեց մոտավորապես մեկ դար՝ մի քանի հեղափոխություններով և ռեստավրացիաներով, ուշքի գալու համար։

Հարց. Հայաստանն ո՞ւնի՝ հավելյալ մեկ դար՝ նման ցնցումների համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս