Անդրիաս Ղուկասյանի գործով դատավորը միայն ճնշման տակ կարող էր նման որոշում կայացնել. Անահիտ Թարխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանն արդեն 27 օր շարունակում է հացադուլը:

Երեկ Անդրիաս Ղուկասյանի կինը` ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, բաց նամակով դիմել է ՄԻՊ գրասաենյակ` նշելով, որ հացադուլի ժամկետն արդեն մոտ է կյանքի համար վտանգավոր սահմանագծին. նա խնդրել էր միջամտել ամուսնուն անհրաժեշտ բժկական ստուգումներ և օգնություն ցուցաբերելու հարցը կարգավորելու հարցում:

ArmLur.am-ը ցրուցեց Անահիտ Թարխանյանի հետ, ով ներկայացրեց ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման մանրամասները. «Թաթոյանը խոստացավ, որ քայլեր կձռենարկի խնդիրը կարգավորելու հարցում: Նախորդ հացադուլից ելնելով` ես գիտեմ, որ պետք է առնվազն 20 օր անցկացվեն անհրաժեշտ ընդհանուր զննումներ, որը, երևի, կլինի երկուշաբթի օրը»:

Թարխանյանը կարևորեց ժողովրդի կարծիքը` նշելով, որ Ղուկասյանի ընտրած բողոքի ձևը ժողովրդին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ պայքարը շարունակվում է, իսկ անդրադառնալով դատավորի կայացրած որոշմանը` Թարխանյանը միանշանակ վստահեցրեց, որ դա քաղաքական որոշում է. «Անդրիասի գործով նշանակված դատավորը շատ կիրթ և պատրաստված անձնավորություն է, և ես գտնում եմ, որ նա միայն ճնշման տակ կարող էր նման որոշում կայացնել, որը միանշանակ քաղաքական է»:

Հիշցնենք, որ  Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով):




Լրահոս