Փողերի լվացման և զենքի ապօրինի վաճառքի մեջ կասկածվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ով ուրբաթ օրը ձերբակալվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այնուհետև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվել դատարանի դահլիճից, վաղը մեկնելու է Մոսկվա, հայտնում է Ազատությունը:
«Իմ պաշտպանյալը ուներ տոմս Հայաստան և հակառակ՝ Մոսկվա՝ 31-ի ամսաթվով: Դատարանի որոշման համաձայն իր կալանքի միջնորդությունը մերժվել է: Դատարանի որոշման մեջ մենք ոչ մի արգելք չենք գտել, որ իմ պաշտպանը իրավունք չունի հեռանալու Հայաստանից: Դատախազության կողմից ևս ոչ մի արգելք չկա…», -«Ազատության» հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը:
«Ազատության» ճշտող հարցին՝ այսինքն Միրոնովը օգոստոսի 31-ին փորձելու է հեռանա՞լ Հայաստանից, փաստաբանը պատասխանեց․ – «Նա անպայման կհեռանա՝ առանց փորձի, եթե չլինի որևէ արգելք․ պաշտոնական արգելք, որտեղ գրված է, որ մենք իրավունք չունենք հեռանալու Հայաստանից»:
Մանրամասները` այստեղ