Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովն այսօր մեկնել է Հայաստանից:
Նրա խոսքով՝ Հայաստանում իր վրա ճնշում չեն գործադրել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հայկական իշխանությունների վերաբերմունքը միայն դրական տպավորություն է թողել: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված որոշակի սահմաններ են եղել, սակայն ընդհանուր առմամբ ոչ մի ճնշում չի եղել»,- ասել է Միրոնովը:
ԱՄՆ-ում նրան կասկածում են փողերի լվացման (50 հազար դոլար) և զենքի ապօրինի վաճառքի մեջ:
Օգոստոսի 29-ին դատարանը նրան ազատ էր արձակել: