Պետական համակարգում վատ են ընդունել Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական համակարգում վատ են ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանի նախաձեռնությունը, որ այսուհետ պաշտոնյաները ավիատոմսեր պետք է ձեռք բերեն «Էկենգ» ընկերության միջոցով։

Բանն այն է, որ նախկին մրցութային տարբերակի դեպքում շատ պաշտոնյաներ լրացուցիչ գումարներ են աշխատել, ավիատոմսեր գնելուց կրկնակի կամ եռակի թանկ են վճարել, և հավելյալ գումարը գրպանել են։ Ավելի ճկուններն անգամ ավիատոմսերի վաճառքի գործակալություն են ստեղծել և իրենց աշխատակիցներին պարտադրել գործուղումների տոմսերն այնտեղից գնել։ Նման գործակալություն ունի, օրինակ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Կարծիք կա, որ գործուղումների ավիատոմսերին հատկացվող գումարից հիմա բաժին կհասնի Դավիթ Հարությունյանին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս