«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի բնակիչների հետ տեղի ունեցածը ամբողջությամբ բնորոշում է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքի թշվառությունը: Խոշոր գինի արտադրող ընկերություններից մեկը` «Վեդի Ալկո»-ն, անցած տարի ՀՀ իշխանությունների հորդորով պահանջարկից ավել խաղող մթերելու պատճառով այդպես էլ չի կարողանում գյուղացիներից ընդունած խաղողի դիմաց վճարել եւ սնանկացման վտանգի առջեւ է հայտնվել:
Աղավնաձորցիները հնարավոր բոլոր դռները թակել են: Երեկ էլ իրենց դպրոցն էին պաշարել, որ եւս մեկ անգամ իշխանությունների ուշադրությանն արժանանան: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքը «Վեդի Ալկո»-ի սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ գնացել է Աղավնաձոր եւ հանդիպել բնակիչներին, պայմանավորվել են մինչեւ սեպտեմբերի 15-ը խնդիրը լուծել: «Կփորձենք նույնիսկ երաշխավորներ գտնել, որպեսզի «Վեդի Ալկո»-ի սեփականատիրոջը կարողանան վարկ տրամադրել»,- ասաց մարզպետը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: