Այսօր կառավարության նիստից հետո, երբ լրագրողները շենքի ներսում սպասում էին նախարարներին` հարցազրույց անցկացնելու համար, անսպասելիորեն կառավարության շենք եկավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ավելի ուշ ArmLur.am-ը Սասուն Միքայելյանից փորձեց ճշտել, թե ինչ նպատակով էր վերջինս այցելել կառավարություն: Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանդիպում է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, քանի որ խոստացել էր հեռամուտ լինել Հրազդանի քաղաքապետի գործունեությանը և վարչապետի հետ քննարկել է Հրազդան քաղաքի ավտոճանապարհների անմխիթար վիճակի լուծման հարցը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան