ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ է ՀՀ օլիմպիական մարզիկների արդյունքներից: «Ցանկացած ուժեղ պետություն կցանկանար մեր օլիմպիական թիմի պես թիմ ունենալ»,- Կենտրոն հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ասել է նա:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այս 12 տարիների ընթացքում երբեք ոսկու անուն չէր տվել և այս անգամ միայն ասել էր, որ կլինի ոսկի և եղել է: «Աշխարհի օլիմպիականներն ասում են, որ ՀՀ-ն 3 ոսկի ունի, իսկ ես ասում եմ, որ 3-ից ավելին է, 4-5-6: Աշխարհի 206 պետություն է մասնակցել, և մենք կարողացել ենք ոսկի մեդալներ բերել»,- ասաց նա՝ հավելելով, որ տարին տարվա վրա կլինեն նոր մարզիկների համալրումներ և ՀՀ-ն աչքի կընկնի նաև այլ սպորտաձևերում:
Մանրամասները` տեսանյութում: