Մինչ Սերգո Կարապետյանը մրգերի ֆոնին լուսանկարներ է հրապարակում, գյուղացիները նոր խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տարբեր մրգերի ու հատապտուղների ֆոնին պայծառ լուսանկարներ է հրապարակում, գյուղացիները նոր խնդրի առջեւ են կանգնել: Հայաստանում ցորենի բերքահավաքն արդեն մոտենում է իր ավարտին, եւ գյուղացիները փորձում են իրացնել իրենց բերքը, սակայն չեն կարողանում այդ անել, քանի որ ալրաղացները շատ էժան գին են առաջարկում: Եթե անցած տարի ալրաղացները ցորենը մթերել են միջինը 130 դրամով, ապա այս տարի նրանք 1 կիլոգրամի համար առաջարկում են 90-ից 100 դրամ:

Այս երեւույթը բացատրվում է այն հանգամանքով, որ Ռուսաստանից մեծ քանակությամբ էժան ցորեն է ներկրվում Հայաստան: Պաշտոնական աղբյուրներից «ժողովուրդ»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին արդեն իսկ Հայաստան է ներկրվել 89 հազար տոննա ցորեն: Սա այն դեպքում, երբ ողջ անցած տարում Հայաստան է ներկրվել 147 հազար տոննա ցորեն: Ի դեպ, ցորենի 99 տոկոսը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս