«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական այսօրվա բուրգը ամիսներ հետո չի լինելու: Ու անկախ իրադարձությունների զարգացումից, սպասվող տեղական ինքնակառավարման եւ համապետական ընտրությունների արդյունքներից՝ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տեսքով ավարտվում է: 2017-ի գարնանն ունենալու ենք նոր` արդեն խորհրդարանական իշխանություն:
Իսկ ի՞նչ ունեցանք 2008-ից մինչ օրս. եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ անցած տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը երկրի զարգացման ոչ բավարար ճիգեր գործադրեց, որի արդյունքում աղքատության մակարդակն ավելի մեծացավ, ներդրողները տարեցտարի պակասեցին` հասնելով 0 մակարդակի եւ այսպես շարունակ:
Փոխարենը ոչնչի առջեւ կանգ չառնելով՝ Սերժ Սարգսյանը ջանաց բացառապես պահպանել սեփական իշխանությունը, վերարտադրվեց 2012-ի նախագահական ընտրությունների արդյունքում եւ ձգտում է նույնը կրկնել 2017-ին՝ արդեն խորհրդարանական կարգի հաստատման պայմաններում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: