Ուզբեկստանի նոր նախագահ կարող է դառնալ երկրի վարչապետը. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուզբեկստանի նոր նախագահ կարող է դառնալ երկրի վարչապետ Շավքաթ Միրզիյոևը, փոխանցում է ուզբեկական «Ֆերգանա» գործակալությունը:

«Ուզբեկստանի ներկայիս վարչապետ Շավքաթ Միրզիյոևը դիտարկվում է որպես Իսլամ Քարիմովի գլխավոր իրավահաջորդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչև վերջին պահը երկրի իշխանությունները համոզում էին հասարակությանը, որ Քարիմովը ողջ է: «Նույնիսկ հավաստիացնում էին, որ նա կարող է ազգին ուղղված երկար շնորհավորական ուղերձ գրել: Հաղորդագրություններ էին տարածքում այն մասին, որ սեպտեմբերի 1-ին երկրի անկախության տոնի կապակցությամբ նրան շնորհավորել էին Պուտինը, Լուկաշենկոն և ԱՊՀ երկրների այլ առաջնորդներ»,-նշում են գործակալությունում:

Երեկ երեկոյան Ուզբեկստանի կառավարությունն ու խորհրդարանը հայտնեցին, որ երկրի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է ուրբաթ օրը 78 տարեկան հասակում: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:




Լրահոս