Մասիսի նախկին թեկնածուին պաշտո՞ն են առաջարկել. ինչում է նա մեղադրում է ԲՀԿ-ական պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Մասիսի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը մեկ օր անհետանալուց հետո ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, այնուհետև հեռացվել կուսակցությունից: Այս դեպքերից հետո տարբեր շահարկումներ եղան, թե Օհանյանին ՀՀԿ-ականները պաշտոններ են խոստացել, որն էլ եղել է ինքնաբացարկի պատճառը:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, պաշտոններից մեկը եղել է ՋՕԸ (ջրօգտագործողների միություն) նախագահի պաշտոնը: Սակայն մեզ հետ զրույցում նախկին ԲՀԿ-ականն այս առնչությամբ նշեց. «Ոչ մի խոսակցություն, ոչ մի խոստում չի եղել: Ինձ ոչ մի պաշտոն չեն առաջարկել: Ես չգիտեմ, թե ով է նման խոսակցություններ տարածում և ինչի համար, բայց նման բան գոյություն  չունի: Դա իմ անձնական վերաբերմունքն է եղել»:

Նշենք, որ Օհանյանն իր`  ինքնաբացարկ ներկայացնելու մեջ մեղադրում է ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանին: Ըստ Օհանյանի՝ Տիգրան Ստեփանյանն իրեն առաջարկել է հանել թեկնածությունը, որ ՀՀԿ-ն էլ Խարբերդում հանի թեկնածությունը ու ԲՀԿ թեկնածուն առանց մրցակցի հաղթի Խարբերդում:

Մեր դիտարկմանը, թե Ստեփանյանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները, Օհանյանը նշեց. «Հերքել է, թե չի հերքել, դա իր խնդիրն է: Միանշանակ նա է մեղավորը»:




Լրահոս