«Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Աստանինն այսօր հայտնել է, որ ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում՝ Ադրբեջանին տարեկան 3-ից մինչև 5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու շուրջ:
Ինչպես գրում է Trend-ը՝ Աստանինը նշել է, որ նման պլանները հնարավոր կդառնան «Մոզդոկ-Կազիմագոմեդ» գազամուղի կառուցման շնորհիվ:
«Մենք նաև պլանավորում ենք շինարարական աշխատանքներ տանել այդ գազամուղի տարածքում 600-610 կմ հողատարածքում, արդեն մշակված է նախագիծը: Պլանավորվում է այն մտցնել 2017-2017թթ. շինարարական ծրագրերում»,-ասել է «Գազպրոմ տրանսգազ Մախաչկալա»-ի գործադիր տնօրենը: