Քիչ առաջ Լուսաբաց գյուղում հայտնաբերվել է գյուղի բնակչուհի 52-ամյա կնոջ դի: ArmLur.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչները նշեցին, որ այդ կնոջ ընտանիքը վերջերս է այնտեղ տեղափոխվել:
Գյուղում տարածված տեղեկությունների համաձայն, կինը վիճել է որդու հետ, որից հետո էլ տեղի է ունեցել սպանությունը: Նրանց խոսքով սպանությունը դանակով է կատարվել: Հարևանները մեզ հետ զրույցում նշեցին, որ 52-ամյա Հայկանուշի որդին գյուղում նախրապան է աշխատում:
Գյուղի շատ բնակիչներ այդ ընտանիքի մասին մինչ այդ դեպքը չէին էլ լսել, քանի որ վերջիններս այլ վայրում են ապրելուց եղել և աշխատելն է պատճառ հանդիսացել Լուսաբաց տեղափոխվելու համար:
ArmLur.am-ը փորձեց զրուցել նաև Լուսաբացի գյուղապետ Սամսոն Բարսեղյանի հետ, սակայն վերջինս չէր ցանկանում խոսել այդ ընտանիքի կամ դեպքի մասին: Նա միայն նշեց, թե ցավում է կատարվածի համար, սակայն խոսել չցանկացավ: