Որդին ալկոհոլ է օգտագործած եղել. ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Լուսաբացում տեղի ունեցած սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Շիրակի մարզի Լուսաբաց գյուղում  հայտնաբերվել է գյուղի բնակչուհի 52-ամյա կնոջ դի: Նախնական տվյալներով որդին էր սպանել մորը:

Ոստիկանությունը դեպի աթիվ մանրամասներ է ներկայացրել

«Սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաբաց համայնքի ղեկավարից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ 1985 թ. ծնված Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 1964 թ. ծնված Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:
Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն»:




Լրահոս