ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հաստատել է կազմակերպության նախագահի պաշտոնին հավակնող 3 անձանց թեկնածությունը:
Վերստուգիչ հանձնաժողովի գրանցած թեկնածուներն են Մայքլ վան Պրագը, Անխել Մարիա Վիլյարը և Ալեքսանդր Սեֆերինը: ՈւԵՖԱ-ի նախագահի ընտրությունը կայանալու է սեպտեմբերի 14-ին Աթենքում: