Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն օրերս իր աշխատասենյակ է կանչել Արարատի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարի թեկնածուներին եւ տեղեկացրել, թե ով պետք է մնա, իսկ ով ինքնաբացարկ ներկայացնի: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին ասել է, որ Բաղրամյանի գործող գյուղապետ Սոսիկ Բենիամինյանը պետք է «վերընտրվի»:
Այլ կերպ ասած՝ «դաբրոն» գործող գյուղապետն է ստացել: Արդյունքում, գյուղապետի թեկնածուներ Հրայր Հարությունյանը եւ Վարդան Սաֆարյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ու ընտրապայքարից դուրս եկել: «Ժողովուրդը» փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանից: Ի պատասխան՝ նա ասաց. «Արգամ Աբրահամյանը ընտրություններով չի զբաղվում, մանավանդ գյուղերի»: