«Սասնա ծռեր»-ի կողմից ընտրված մեթոդն իշխանափոխության համար սխալ էր, կլասիկ մեթոդը ընտրություններն են, և դրա միջոցով պետք է լիներ: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Ես չեմ կարծում, թե այսօր մեր հանրապետությունում անելանելի վիճակ է: Գուցե իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, բայց զինված լուծելը սխալ եմ համարում: Ես այդ օրերին գտնվում էի ԼՂՀ-ում, սակայն ինչքան որ այդ ժողովուրդն էր անհանգստացած, բավականին լուրջ անհանգստություն կար այնտեղ, քանի որ ողջ հույսը Հայաստանն է», – նշեց նա:
Պատգամավորի խոսքով` երկրին իսկապես արմատական փոփոխություններ են պետք, ինչն իր խոսքում նշել էր նաև Սերժ Սարգսյանը: «Կունենա իրենց հետևանքները, նախագահն էլ իր խոսքում ասել էր, դրանից իշխանություններն անպայման հետևություններ կանեն, եթե չանեն, կրկնվելու են», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան