Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մարզական մեծ կենտրոն կկառուցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ Գյումրի քաղաքում կառուցվում է մարզական կենտրոն:

«Գյումրիում այժմ կառուցվում է ժամանակակից մարզական կենտրոն (3000 քմ), որտեղ կլինեն ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, սամբոյի, ձյուդոյի մարզադահլիճներ, ինչպես նաև հյուրանոցային համալիր և ճաշարան:

Այս ամենը ֆինանսավորվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Կարծում եմ՝ մարզական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս