«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը կշարունակի հացադուլն այնքան ժամանակ մինչև չեն կատարվի իր առաջ քաշած պայմանները: ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հաստատեց այն տեղեկությունը, որ սեպտեմբերի 1-ից ՍՄբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել. «Նրա առողջական վիճակն այնպիսին է, ինչպիսին կլինի մի քանի օր շարունակ հացադուլ հայտարարած անձի վիճակը»:
Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը պահանջում է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր հրազենային վիրավորում են ստացել:
Վերաքննիչ դատարանը մերժել էր Սմբատ Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունը և փաստաբանը նշեց, որ առաջիկայում իրենք կդիմեն նաև Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):