Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած չեմպիոն Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում:

«Ինչպես գիտեք, Միհրան Հարությունյանը լուրջ վնասվածքով էր մասնակցում Օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, իր վրա է վերցրել մարզիկի վիրահատության բոլոր ծախսերը: Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս