Էջմիածնի նախկին քաղաքապետը տասնյակ միլիոնավոր դրամների հարկային պարտքեր է կուտակել. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ քաղաքի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը տարիներ առաջ ծավալած բիզնես գործունեության արդյունքում տասնյակ միլիոնավոր դրամների հասնող հարկային պարտքեր է կուտակել ու չի ցանկացել դրանք վճարել։

Դա է եղել պատճառը, որ նա Էջմիածնում դե յուրե հրաժարվել է իր բոլոր սեփականություններից՝ դրանք գրանցելով այլ մարդկանց անուններով, որպեսզի պարտքերի դիմաց դրանք չառգրավվեն կամ կալանքի տակ չվերցվեն։ Աբգարյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հերքեց, որ հարկային մեծ պարտքեր ունի և միտումնավոր է հրաժարվել իր սեփականությունից, այդ թվում նաև Էջմիածնի գրանցումից։ Նախկին քաղաքապետը պնդեց, որ իրեն դիտմամբ են հանել Էջմիածնի գրանցումից, որ քաղաքապետի այս ընտրություններին չկարողանա առաջադրվել։ Հիշեցնենք, Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս