Հանրապետության նախագահը հստակ հայտարարել էր, որ պատրաստվում է ձևավորել ազգային համաձայնության կառավարություն: Դա արդեն իսկ ենթադրում էր, որ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու: Հիմա մենք գիտենք միայն, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել, իսկ նախարարներն էլ արդեն իսկ պաշտոնակատարներ են, դա մի ամբողջ կառավարության հրաժարականն է: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Մոտակա 10 օրերի ընթացքում կարծում եմ կլինի նոր վարչապետի նշանակում և նաև, եթե անհրաժեշտություն կա նախարարների փոփոխություն: Դեպքերից առաջ չընկնենք և սպասենք, որ ամեն ինչ իր ժամանակին տեղի ունենա»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Իսկ մեր այն հարցին, թե «Ազգային համաձայնություն» կուսակցության մեջ ընդիմադիր կուսակցություններ ընդգրկվելու են, թե ոչ, Գառնիկ Իսագուլյաը նշեց. «Ես կարծում եմ, որ որոշակի խորհրդակցություններ կանցկացվեն և ոչինչ բացառելի չէ»,-եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի ելույթով է հանդես եկել: Ըստ շրջանառվող լուրերի՝ իշխանական վերնախավում ևս սպասվում են նոր կադրային փոփոխություններ:
Լիդա Եղիազարյան