Հովիկ Աբրահամյանը դարձել էր բաց քաղաքական գործիչ. Վահե Էնֆիաջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշումը կայացրել է Հանրապետական կուսակցությունը` օգտվելով սահմանադրական իր իրավունքից, ուստի` հարցը տեղին է հղել խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող քաղաքական թիմի ներկայացուցիչներին: ArmLur.am-ի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին գնահատական տալը ժամանակավրեպ է: Անհրաժեշտ է մի փոքր սպասել, թե իրականում ժողովրդի համար շոշափելի ինչպիսի փոփոխություններ են սպասվում:

«Հովիկ Աբրահամյանն իր, հատկապես, խորհրդարանում իրականացրած գործելաոճով դարձել էր ընկալելի և ցանկացած քննարկման համար բաց քաղաքական գործիչ: Մնացածի առումով կասեմ՝ դեռ վաղ է որևէ վերլուծություն կամ գնահատական տալու համար: Ժամանակը բոլոր հարցերի պատասխանները կտա»,-հավելեց Վահե Էնֆիաջյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս