Կարեն Կարապետյանի նշանակումը ձեռնտու է Սերժ Սարգսյանին. Տիգրան Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` կառավարության երեկվա նիստին Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հրաժարականի ելույթով:

Իսկ ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին. «Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարա­պետյանի ունակու­թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ ալիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտե­սական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրա­տիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետ­յանը կկարո­ղա­նա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկա­րողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադ­րությամբ կանխո­րոշված ուղով, այսինքն՝ժամանակակից ուղով:

Անցած ժամանակահատվածում ես պարոն Կարա­պետյանի հետ երկար եմ զրուցել: Մենք քննարկել ենք շատ ու շատ հարցեր՝ տնտեսության զարգացմանը նոր թափ հաղորդելուց մինչև Հայաստանի հանրապե­տական կու­սակցությանը նոր ոգի հաղոր­դելը: Այսինքն՝ գրեթե ամեն ինչի մասին: Ես ստա­ցել եմ փոփոխությունների ալիքը վստահորեն առաջ տա­նելու պատ­րաստ մարդու դրական պատասխան, ես տեսել եմ վստա­հու­թյուն և որ ամե­­նակարևորն է՝ հավատ առ այն, որ դրված նպատակները իրատեսական են և իրա­կանանալի»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նոր նշանակմանն անդրադառնալով` ասաց. «Սա շատ ձեռնտու էր իշխանությանը, մասնավորապես, Սերժ Սարգսյանին: Եթե Կարեն Կարապետյանը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը, ապա դա լավ կլինի, քանի որ նա կարգին անձնավորություն է»:

Տիգրան Կարապետյանը ողջունում է Կարեն Կարապետյանին և հրաժեշտ տալիս Հովիկ Աբրահամյանին:




Լրահոս