«Յուրաքանչյուր կատարած աշխատանք իր գնահատականն ունի, բայց կարող են միշտ ավելի լավ լինել: Ես չգիտեմ՝ ով է վարչապետ նշանակվել, դա նախագահի սահմանադրական իրավունքն է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:
Ինչպես հայտնի է` այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Քիչ անց պետք է տեղի ունենա ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի նիստ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: