Սերժ Սարգսյանը կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը որոշել է փոխել իր թիմը եւ կրկին հենվում է «ղարաբաղյան կլանի» վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախորդ ամիս Սերժ Սարգսյանը իր հավատարիմ շրջապատում (Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Բարսեղ Բեգլարյան, Զորի Բալայան եւ այլք) քննարկել է իր իշխանության պահպանման անհրաժեշտ տարբերակները` հայտարարելով, որ առաջիկայում իրեն լայն աջակցություն է անհրաժեշտ լինելու:

Ու հենց այդ հանդիպումից հետո նա հայտարարեց «ազգային համաձայնության» կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին: Հիմա «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները  Երեւանում սկսել են իրենց շրջապատում տարածել հետեւյալ միտքը, թե Սերժ Սարգսյանից բացի այլընտրանք չկա, ուստի բոլորը 2017-ին ընդառաջ պետք է միավորվեն հենց նրա շուրջ: Այս քարոզչությունը շուտով կդառնա «պետական ուղղվածություն» եւ կհնչի ամենուր: Իսկ թե ինչով կավարտվի, ժամանակը ցույց կտա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս