Կառավարումից որոշ ժամանակ անց կերևա` ինչպես է իրականացնում իր պարտականությունները. Աշոտ Աղաբաբյանը` Կարեն Կարապետյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստին Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ հրաժարականի ելույթով, որից հետո Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:

ArmLur.am-ը այս առնչությամբ զրուցեց ԱԺ գործարար պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ` հասկանալու համար՝ ինչպես է պատգամավորը վերաբերվում այս նշանակմանը և ինչ է կարծում` կարո՞ղ է արդյունավետ աշխատել Կարեն Կարապետյանը. «Մինչև մարդը չաշխատի, չես կարող գնահատականներ տալ: Եթե նա նշանակվել է վարչապետ, ապա ծրագիր էլ կունենա, թե ինչպես պետք է կառավարի, և միայն կառավարումից որոշ ժամանակ անց կերևա, թե ինչպես է իրականացնում իր պարտականությունները»:




Լրահոս