Ինչպես է անցել Պավել Մանուկյանի երկրորդ վիրահատությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանին երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել` վիրահատության: Ավելի ուշ Պավել Մանուկյանի փաստաբանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ նրան ոսկորային վիրահատության են ենթարկելու:

ArmLur.am-ը Պավել Մանուկյանի դուստր Ասպրամ Մանուկյանից տեղեկացավ, որ արդեն վիրահատությունն ավարտվել է: Բարդություններ չեն եղել, ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Նա քաղաքային հիվանդանոցում կմնա 2-3 օր:

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը վիրավորվել էր ՊՊԾ գնդի տարածքում գտնվելու ժամանակ: Նա վիրահատվեց արդեն երկրորդ անգամ:




Լրահոս