iPhone 7 և iPhone 7 Plus նոր հեռախոսներում 3,5 մմ աուդիոմիակցիչից հրաժարվելու մասին լրագրողների և օգտատերերի բավականին տեղին հարցին ընկերության ղեկավարությունն արդեն պատասխանել է:
Իհարկե, պրեզենտացիայի ժամանակ, չխորանալով մանրամասների մեջ, նշվել է, որ դա արվել է սարքի ներսում թանկարժեք տեղի տնտեսման և դեպի «լուսավոր ապագա» գնալու համար:
Apple ընկերության փոխնախագահներ Ֆիլ Շիլերը, Գրեգ Յոսվյակը, Դեն Ռիչչիոն՝ գործադիր տնօրեն Թիմ Քուքի գլխավորությամբ, BuzzFeed պարբերականի հարցազրույցում մանրամասն պարզաբանում են տվել:
Տեսախցիկի հիմնական մոդուլի բարելավված սարքի տեղադրման հետ կապված՝ այն չի տեղավորվել իր համար նախատեսված տեղում: Այդ ժամանակ Driver Ledge -ը տեղադրվել է սարքի ներքևում՝ 3,5 մմ կցորդիչի կողքին, սակայն նման հարևանությունը ձեռնտու չէր երկուսին, և խափանումներով էին աշխատում: Ազատված տեղը լրացվել է: iPhone-ում տեղադրել են նորացված Home, Taptic Engine API կոճակները, առավել տարողունակ մարտկոց:
Գրեգ Յոսվյակը 3,5 մմ միակցիչը «դինոզավր» է անվանել, որն արդեն հնացել է:
Միևնույն ժամանակ, Ֆիլ Շիլերը նշել է, որ ընկերությունը հատուկ է հեռացրել միակցիչը, որպեսզի աուդիոարդյունաբերության պաշտպանության նոր պլատֆորմ մտցնի (DRM, Digital Rights Management):