Բաքվում Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 7-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, հայտնում է «Արցախպրեսը»:

«Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,-ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,-նշել է Էթերի Մուսայելյանը։




Լրահոս