Բելառուսը պլանավորում է ինքնաթափեր և լեռնահանքային սարքավորումներ արտահանել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսը պլանավորում է ինքնաթափեր և լեռնահանքային սարքավորումներ արտահանել Հայաստան, փոխանցում է բելառուսական «Բելտա» գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Այդ հարցը քննարկվել է Հայաստանում Սյունիքի մարզում Բելառուսի դեսպան Իգոր Նեզարուկայի այցի ժամանակ:

Դեսպանն այցելել է հայկական լեռնահանքային սեկտորի մի շարք ձեռնարկությունները, մասնավորապես, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ և Կապանի լեռնահարստացման կոմբինատ:

Ձեռնարկությունների ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են Հայաստանին բեռնատարարերի, ավոտբուսների, անվադողերի, լեռնահանքային սարքավորումների, բելառուսական այլ արտադրանքի մատակարարման հարցերը, հայտնել են մամուլի ծառայությունում:




Լրահոս