Ալիքաձև մատնահետքերն ամենատարածված են: Նմանատիպ մատնահետքերով մարդիկ սովորաբար ունեն հանգիստ և հավասարակշռված բնավորություն:
Նրանք սովորաբար ընտրում են սպասարկման ոլորտի մասնագիտություններ` վարսահարդար, մատնահարդար, ֆլորիստ, դիզայներ: Եթե ալիքները ցուցամատի վրա են, դա վկայում է շփումներին հակվածության մասին:
Եթե ալիքներն ավելի շատ աջ ձեռքին են, քան ձախ, ապա դա վկայում է բռնկուն բնավորության մասին: Մեծ մատների վրա առկա ալիքները խոսում են, որ դուք ինքնասածի եք:
Հանգույցի նման մատնահետքերը հիմնականում տարածված են Կենտրոնական Եվրոպայում: Նրանք իրենց վրա վստահ և կարիերայի վրա կենտրոնացած մարդիկ են: Այն խոսում է զարգացած ինտելեկտի և մտավոր աշխատանքին հակվածության մասին:
Նման մատնահետքերի տեր մարդիկ ներգրավվում են ամենահավակնոտ նախագծերում, նրանք սիրում են ռիսկի դիմել: Նրանք էներգիայով լի, աշխատունակ, կրեատիվ մարդիկ են:
Գանգուրներով մատնահետքեր, որքան շատ են դրանք ձեր մատներին, այնքան ավելի բարձր պոտենցիալով է օժտված ձեր ուղեղը:Եթե տաս մատներն էլ նման հետքեր ունեն դա հանճարեղության կնիքն է:
Նրանք օժտված են վերլուծական, լավ լեզվական և մաթեմատիկական կարողություններով: Նրանք հեշտությամբ սովորում են մի քանի լեզուներ, սիրում են փորձարկումներ անել: