Ռուսական բանակը 70 «Արմատա» տանկ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ զինված ուժերը Տ-14 70 «Արմատա» նորագույն տանկ կստանա մինչև 2020թ., փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ պայմանագրի արժեքը մի քանի միլիարդ ռուբլի է կազմել:

Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը կտրամադրի գվարդիական տանկային բանակին, որը տեղակայված է Ռուսաստանի արևմուտքում: Այդ մասին հայտնել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի աղբյուրը: Գործակալությունը նշում է, որ այդ կապակցությամբ ՌԴ ՊՆ-ում պաշտոնապես չեն մեկնաբանել:

«Արմատա»-ի առաջին տանկերը ներկայացվել են ապրիլին: Ցուցադրվել է Հաղթանակի տոնի երեկոյան փորձի ժամանակ: Փորձագետներն այդ մարտական մեքենան աշխարհում ամենապաշտպանված տանկն են անվանում:




Լրահոս